Ինչ պայմաններում է ապրում իրականում Էմմա Սապունջյանը - ԱՐՄԼՈՒՐ24.COM

Ինչ պայմաններում է ապրում իրականում Էմմա Սապունջյանը

Աղջիկը, որը երազում էր դառնալ օդաչու, հետո դիպուկահար, դարձավ դերասանուհի: Վերջինը ևս երազանքների շարքում էր, որին հասնելու համար, իր խոսքով, բազմաթիվ խոչընդոտներ է անցել, բազմիցս արտասվել:

Երիտասարդ դերասանուհի Էմմա Սապունջյանը հեռուստադիտողներին արդեն հայտնի է «Սահմանին», «Միլիոնը թակարդում», «Փրկեք մեր հոգիները» հեռուստաֆիլմերից։ Իրեն բնորոշելիս նա ասում է՝ ինքնավստահ եմ ու ալարկոտ: Ալարկոտությունը, Էմմայի խոսքով, դրսևորվում է բոլոր հարցերում՝ բացառությամբ մասնագիտականից:

Tert.am Life-ը դերասանուհու հետ հետաքրքիր զրույց է ունեցել անձնական ու մասնագիտական կյանքի, չիրականացված երազանքների և այլ հարցերի մասին:

Էմման ծնվել է Հայաստանում, բայց առաջին քայլերը դեպի դպրոց արել է ՌԴ-ում: 3 տարեկան է եղել, երբ ընտանիքի հետ տեղափոխվել են Սանկտ Պետերբուրգ, 4 տարի այնտեղ ապրելուց հետո վերադարձել են հայրենիք: Ասում է, թեև փոքր է եղել, կարոտի համը ճաշակել է հենց այդ տարիքից:

“Էմմա Սապունջյան”
«Առաջին և երկրորդ դասարաններում այնտեղ եմ դպրոց հաճախել: Երբ գնացինք, փոքր էի, Երևանն այդքան լավ չէի հիշում, բայց շատ էի կարոտում, ուզում էի վերադառնալ։ Այդպես էլ եղավ: Երբեք չեմ գնա Հայաստանից դուրս ապրելու: Իհարկե, Աստված տա, նման խնդրի առաջ չկանգնեմ, բայց երբեք չեմ սիրել օտարության մեջ ապրելը: Հայաստանն ու Երևանն են իմ տունը»,– ասաց նա:

Էմման ընտանիքի միակ երեխան է, բայց, նրա խոսքով, դա իրեն էգոիստ չի դարձրել: Ասում է՝ էգոիզմը, գուցե, արտահայտված է այնքանով, որ ինքն իրեն շատ է սիրում, երբեք չի թերագնահատում: «Դեռ փոքր տարիքից, երբ տանը կոնֆետի վերջին հատիկն էր մնում, մինչև բոլորին ստիպողաբար չասեի՝ վերցրեք, ինքս չէի ուտի։ Մինչև հիմա էլ այդպես է: Երևի նրանից է, որ ես նույն վերաբերմունքը ստացել եմ իմ ծնողներից: Իրենք ամեն ինչի լավն են արել ինձ համար, երբեք ոչնչի պակաս չեմ ունեցել: Մինչև օրս էլ եթե մի բան ուզում եմ, հաջորդ օրն ունենում եմ»,- պատմեց երիտասարդ դերասանուհին:

“Էմմա Սապունջյան”
Էմմայի երակներում հայի ու բելառուսի արյուն է հոսում: Նրա հորական տատիկն ազգությամբ բելառուս է: Դա արտացոլվում է նաև դերասանուհու արտաքին տեսքում: Կապույտ, կանաչ, մոխրագույն՝ Էմմայի աչքերի գունապնակն է, որն փոխվում է օրվա տարբեր ժամերին. «Ինձ անընդհատ հարցնում են՝ լինզա ե՞ս դնում, ասում եմ ոչ՝ աչքերիս բնական գույնն է, ժառանգել եմ հայրկիցս, մորական տատիկս ևս կանաչաչյա է»:

https://kinolink-online.ru/?p=25223

(Visited 178 times, 1 visits today)

Be the first to comment on "Ինչ պայմաններում է ապրում իրականում Էմմա Սապունջյանը"

Leave a comment

Your email address will not be published.


*