Վարկեր 2 տոկոսով 7 տարի ժամկետով - ԱՐՄԼՈՒՐ24.COM

Վարկեր 2 տոկոսով 7 տարի ժամկետով

ՀՀ կառավարությունն այսօր որոշում կայացրեց «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսավճարների սուբսիդավորում» ծրագիրը հաստատելու մասին:
>

Նախագիծը ներկայացրեց գյուղնախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գեւորգյանը՝ նշելով, որ ծրագիրը նախատեսում է սուբսիդավորեմ 0,5-10 հա պտղատու եւ խաղողի այգիներում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար նպատակային

վարկերը:Картинки по запросу «վարկ»Նրա խոսքով, վարկը վերջնական սպառողին հասանելի կլինի 2 տոկոսով, իսկ սահմանաերձ գյուղերում՝ զրո տոկոսով: Վարկը տրամադրվում է 7 տարի ժամկետով, մեկ տարի արտոնյալ ժամանակահատվածով

Ըստ նախագծի՝ նշված նպատակին հասնելու համար անհրաժեշտ է.1) կատարել կարկտապաշտպան ցանցերի ներդրման խոչընդոտների գնահատում եւ դրանց մեղմման

հնարավորությունների կիրառում,2) գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցե

րի ներդրման համար պետական աջակցության ցուցաբերում՝ նպատակային վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով,

Картинки по запросу «վարկ»3) կատարել կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար պահանջվող վարկային միջոցների եւ վարկի տոկոսի սուբսիդավորվող մասի գնահատում,4) հստակեցնել կարկտապաշտպան ցանցերի ներդրման գործընթացում վարկերի

սուբսիդավորման ձեւը,5) առաջադրել ծրագրի մոնիթորինգի իրականացման մեխանիզմներ.6) կատարել ծրագրի ռիսկերի գնահատում:Ծրագիրը նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում:

(Visited 223 times, 1 visits today)

Be the first to comment on "Վարկեր 2 տոկոսով 7 տարի ժամկետով"

Leave a comment

Your email address will not be published.


*