ՇՏԱՊ ՔԻՉ ԱՌԱՋ. միայն իմանաք, թե ովքեր են քիչ առաջ ալկոհոլային թունավորման գործով …. - ԱՐՄԼՈՒՐ24.COM

ՇՏԱՊ ՔԻՉ ԱՌԱՋ. միայն իմանաք, թե ովքեր են քիչ առաջ ալկոհոլային թունավորման գործով ….

Ալկոհոլային թունավորման գործով մեղադրյալներ, արմավիրցի Արշակ Արշակյանն ու արարատցի Ավետիք Վարդանյանը 2 ամսով կալանավորվել են: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արշակ Արշակյանի փաստաբան Արթուր Պողոսյանը` հավելելով, որ իր պաշտպանյալի որոշումը դատարանն այսօր է կայացրել, իսկ Ավետիք Վարդանյանի կալանքի որոշումը հրապարակվել է երեկ։

Նշենք, որ գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանը սպիրտ էր գնել արմավիրցի Արշակ Արշակյանից, վերջինս էլ սպիրտը ձեռք էր բերել արարատցի Ավետիք Վարդանյանից: Գործով դեռ չի պարզվել, թե Վարդանյանն ումից էր ձեռք բերել սպիրտը:

Արշակ Արշակյանի փաստաբանը հայտնեց, որ իր պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
Այս պահին ընթանում է Աշոտ Հովսեփյանի կալանքի միջնորդության գործով նիստը, մեղադրյալը նիստին ներկա չէ, քանի որ վարակվել է կորոնավիրուսով և տեղափոխվել բժշկական կենտրոն:

(Visited 74 times, 1 visits today)

Be the first to comment on "ՇՏԱՊ ՔԻՉ ԱՌԱՋ. միայն իմանաք, թե ովքեր են քիչ առաջ ալկոհոլային թունավորման գործով …."

Leave a comment

Your email address will not be published.


*