Միայն իմանաք, թե ով է - ԱՐՄԼՈՒՐ24.COM

Միայն իմանաք, թե ով է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժինն ու ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները,

ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ- հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են հունվաի 30-ին Դավիթաշենի կամրջից ցած նետված քաղաքացու ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացին Հրազդան քաղաքի ՀՀ արդարադատության նախարարության

«Սևան» քրեակաատարողական հիմնարկում հաշվառված 28-ամյա Արմեն Մ.-ն է: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հունվարի 30-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարութան փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման

կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Դավիթաշեն կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել: Օպերատիվորեն ժամանել էին ԱԻՆ ՓԾ Երևանի հրշեջ-փրկրարական վարչության հատուկ հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները՝ խմբի հրամանատր Արթուր Սիմոնյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել էր նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի

գլխավորությամբ: Ժամանել էր նաև ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Վահրամ Ենոքյանի գլխավորությամբ: Փրկարարները սանդուղքով իջել էին Հրազդան գետ և այնտեղից պատգարակով մեծ դժվարությամբ դուրս են բերել դին: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում էր Հայաստանի

քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վարդան Կարապետյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվող

ը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2020/02/05/1146715/

https://kinolink-online.ru/?p=23894

(Visited 138 times, 1 visits today)

Be the first to comment on "Միայն իմանաք, թե ով է"

Leave a comment

Your email address will not be published.


*